Դրոշմավորումը ներկայացնում է ապրանքի փաթեթավորման վրա հատուկ Data Matrix ծածկագրի մակնշումը
և ապրանքների այս միավորի մուտքագրումը տվյալների բազա:
Համակարգի հիմնական խնդիրն է բարձրացնել անվտանգության մակարդակը,
էապես նվազեցնել կեղծված և անորակ անալոգաների քանակը։
Թվային ծածկագիրը երաշխավորում է ապրանքների իսկությունը և որակը:
Այս պահին դրոշմավորման ենթակա ապրանքախմբերն են՝
Ծխախոտ
Ալկոհոլ
Ջուր
Դյուրակիր համակարգիչներ և հեռախոսներ
Ծխախոտային արտադրանքի պարտադիր դրոշմավորվան որոշումն ուժի մեջ է մտել 2023 թվականի սեպտեմբերի 3-ից ՝ ԱՏԳ ԱԱ 2402։
Ալկոհոլային արտադրանքի համար որոշումն ուժի մեջ է մտել 2023 թվականի հոկտեմբերի 1-ից՝ ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206, 2207, 2208։
Դեկտեմբերի 1-ից՝ ջուր, ջրեղեն, զովացուցիչ ըմպելիքներ 2201 ԱՏԳ ԱԱ կոդով։
Նոյեմբերի 1-ից՝ դյուրակիր համակարգիչներ և հեռախոսներ 8471, 8517 ԱՏԳ ԱԱ կոդերով։